ՍՊԱՍՎՈՂ ՍԵՄԻՆԱՐՆԵՐ
На практикуме мы разберем:
1. Как принимать эффективные решения в хаосе и кризисе.
2. Что такое ролевой интеллект и как им управлять.
3. Как навести порядок в своем статусно-ролевом профиле для достижения бизнес-целей.

The Alexander, a Luxury Collection Hotel
Հնարավոր է՝ այս խնդիրներն այժմ անհանգստացնում են ձեզ

  • Քրոնիկ սթրես և գերլարվածություն:
  • Ներքին արգելքներ (խոչընդոտներ) և մոտիվացիայի պակաս:
  • Աշխատանքի և անձնական կյանքի միջև հավասարակշռության բացակայություն:
  • Որոշումներ կայացնելու ճնշում և անորոշություն:
  • Ուժասպառություն և մտքի երկվություն (մտավոր խառնաշփոթ)
Մեր առաքելությունն է՝ դա հնարավոր դարձնել ձեզ համար

  • Հստակ նպատակների և առաջնահերթությունների սահմանում:
  • Սթրեսի կառավարում և թուլացում (ռելաքսացիա):
  • Ներքին մոտիվացիայի ամրապնդում:
  • Որոշումներ կայացնելու ունակության բարելավում:
  • Հավասարակշռության և էներգիայի վերականգնում:
  • Կայուն անձնական և մասնագիտական հաջողություն:
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ
«Integral»-ում ձեռներեցներն ու ֆրիլանսերները ստանում են հոգեբանական աջակցություն, հիպնոթերապիա և քոուչինգ՝ անհատապես հարմարեցված իրենց կարիքներին: Մեր գործնական մոտեցումները կօգնեն ձեզ հաղթահարել դժվարությունները, նվազեցնել սթրեսը և նոր ուժերով սկսել ամեն ինչ սկզբից
Մտքի պարզություն և հոգու ուժ ձեռներեցների համար
Ձեռներեցները հաճախ ենթարկվում են հսկայական ճնշման՝ պատասխանատվություն, որոշումների կայացում, ձգտում դեպի հաջողություն: «Integral»-ում մենք աջակցում ենք ձեզ հիպնոթերապիայի, վարքագծային վերլուծության և քոուչինգի միջոցով՝ նվազեցնելու սթրեսը և ձեռք բերելու նոր հեռանկարներ:
Ավելի շատ ուշադրություն և հավասարակշռություն ինքնազբաղվածների համար
Ինքն իր համար աշխատելը նշանակում է ազատություն, բայց միևնույն ժամանակ՝ սթրեսի բարձր մակարդակ: «Integral»-ն առաջարկում է հոգեբանական խորհրդատվություն և հիպնոթերապիա՝ հատուկ մշակված ինքնազբաղվածների համար, որպեսզի օգնի նրանց հաղթահարել հոգեբանական արգելքները, ամրապնդել մոտիվացիան և ձեռք բերել մասնագիտական հստակություն:
Հաջողության գաղտնիքը դիմացինի տեսակետը հասկանալու մեջ է
«Integral»-ն օգնում է ձեզ ոչ միայն հստակեցնել սեփական տեսակետը, այլև ավելի լավ հասկանալ ուրիշներին: Հիպնոթերապիայի և քոուչինգի միջոցով մենք ամրապնդում ենք ձեր հոգեկան հավասարակշռությունը և ուղղորդում ձեզ դեպի հաջողություն տանող ճանապարհով
Բացահայտումների իրական ճանապարհորդությունը ոչ թե նոր բնապատկերներ փնտրելու, այլ նոր հայացք ձեռք բերելու մեջ է։
Մարսել Պրուստ
1. Առաջնային խորհրդատվություն
Մեր առաջին խորհրդատվության ընթացքում մենք կհստակեցնենք ձեր հարցերն ու նպատակները: Մենք կվերլուծենք ձեր ներկայիս իրավիճակը և կքննարկենք, թե ինչպես մեր ծառայությունները կարող են լավագույնս օգնել ձեզ:
2. Անհատական պլանավորում
Ելնելով ձեր կարիքներից՝ մենք կմշակենք անհատական հայեցակարգ (կոնցեպտ): Յուրաքանչյուր փուլ հստակորեն կսահմանվի՝ ձեր խնդիրների արդյունավետ լուծման և կայուն արդյունքների հասնելու համար:
3. Ներդրում և աջակցություն
Ինտենսիվ սեսիաների (հանդիպումների) ընթացքում մենք միասին աշխատում ենք ձեր նպատակների իրագործման ուղղությամբ: Օգտագործելով հիպնոթերապիա, քոուչինգ և այլ մեթոդներ՝ մենք օգնում ենք ձեզ հաղթահարել խոչընդոտները և առաջընթաց գրանցել:
4. Կայուն ինտեգրում
Մենք երաշխավորում ենք, որ ձեռք բերված հաջողությունները կլինեն կայուն և երկարատև: Խորհուրդների, մեթոդիկաների և կանոնավոր հետադարձ կապի միջոցով մենք պահպանում ու պաշտպանում ենք ձեր հոգեկան առողջությունը ապագայի համար:
Մեր ծառայությունները
  • Հոգեբանական խորհրդատվություն
    Մեր հոգեբանական աջակցությունը թույլ կտա ձեզ հաղթահարել սթրեսը, որոշումներ կայացնելու հետ կապված ճնշումը և անձնական դժվարությունները: Նպատակաուղղված զրույցների ընթացքում մենք կօգնենք ձեզ ձևավորել նոր հայացքներ և գտնել լուծումներ, որոնք կունենան երկարատև ազդեցություն՝ նպաստելով առավել մեծ ներքին հանգստության և մասնագիտական հաջողության հասնելուն:
  • Հիպնոթերապիա
    Հիպնոթերապիան արդյունավետ մեթոդ է խորը արմատավորված վախերը, սթրեսը կամ ինքնավստահության պակասը հաղթահարելու համար: «Integral»-ում մենք օգտագործում ենք այս տեխնիկան՝ ձեր ներքին ռեսուրսներն ամրապնդելու, անցանկալի վարքագծային մոդելները փոխելու և ձեր ողջ ներուժը բացահայտելու համար՝ անվտանգ և կայուն կերպով:
  • Քոուչինգ
    Մեր քոուչինգն ուղղված է ձեռներեցներին և ինքնազբաղված անձանց, ովքեր ցանկանում են հաղթահարել մասնագիտական կամ անձնական դժվարությունները: Մենք կօգնենք ձեզ սահմանել հստակ նպատակներ, արդյունավետորեն օգտագործել ձեր ուժեղ կողմերը և շարժվել դեպի հաջողություն՝ առավել մեծ մոտիվացիայով ու կառուցվածքայնությամբ:
  • Պրոֆայլինգ
    Օգտագործելով պրոֆայլինգի ժամանակակից մեթոդները՝ մենք վերլուծում ենք ձեր վարքագծային անհատական մոդելներն ու ուժեղ կողմերը: Ստացված տվյալները կօգնեն ձեզ օպտիմալացնել որոշումների կայացումը, ավելի լավ կառավարել կոնֆլիկտները և բարելավել հաղորդակցման հմտությունները, ինչը հանդիսանում է մասնագիտական և անձնական հաջողության բանալին:
  • Վարքագծային վերլուծություն
    Մեր վարքագծային վերլուծությունը ցույց կտա ձեզ, թե ինչպես է ձեր վարքագիծն ազդում ուրիշների վրա և ինչպես կարող եք բարելավել այն: Բացահայտեք, թե ինչպես հաղորդակցվել ավելի հստակ, ղեկավարել ավելի արդյունավետ և կառուցել ամուր հարաբերություններ՝ ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական կյանքում:
  • Հոգեբանական պատրաստվածություն
    «Integral» ընկերությունն առաջարկում է խորացված հոգեբանական ուսուցում՝ հատուկ մշակված ձեռներեցների և ֆրիլանսերների համար: Դուք կտիրապետեք այնպիսի մեթոդների ու տեխնիկաների, որոնք կնպաստեն ձեր հոգեբանական կայունության բարձրացմանը, անհատական զարգացմանը և կօգնեն աջակցել ուրիշներին՝ իրենց անձնային աճի ճանապարհին:
Գրանցվել կոնսուլտացիայի համար
Լոռա Սգոլիկ Հոգեբան, պրոֆայլեր
Հիպնոթերապևտ
Փիլիսոփայութան մագիստրոս
Ո՞ր մեսենջերից եք օգտվում
Ընտրեք համապատասխան տարբերակը
*Select one or more options
Հաճախ տրվող հարցեր
Իմացեք ավելին մեր ծառայությունների և ինտեգրատիվ թերապիայի գործընթացի մասին՝ ծանոթանալով հետևյալ հաճախ տրվող հարցերին ու պատասխաններին:
© 2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են
Սեմինարներ
Հեռ․ +374 33 70 58 11
Էլ․ փոստ․ info@integralarmenia.am
Made on
Tilda